Սեռական կյանք
Սեռական անկարողություն. հոգեբանական գործոններ
Էրեկցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեքսուալության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները: Եթե տղամարդը չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն, նրան պաշարում են ամոթի և վախի զգացումները, և նա կարող է դադարել իրեն լիարժեք տղամարդ զգալուց: Տղամարդու թերարժեքության այդ զգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանն ի սկզբանե տրված «իմպոտենցիա» ավանդական անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «ուժի, հզորության և կարողության կորուստ»: Քանի որ մեր հասարակության մեջ վերոնշյալ հատկանիշներին հաճախ տրվում է առնականությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչների դեր, տղամարդու եսը վիրավորող «իմպոտենցիա» բառը պետք է փոխարինել «էրեկցիայի դիսֆունկցիա» (ԷԴ) անվամբ, ինչպես այսօր կոչում են այս խանգարումն ամբողջ աշխարհում, թեև մինչ օրս «իմպոտենցիա»-ն մնում է շրջանառության մեջ:
Ըստ վիճակագրության` աշխարհում 25-55 տարեկան 152 մլն տղամարդ տառապում է էրեկցիայի դիսֆունկցիայով: Յուրաքանչյուր տղամարդու համար սրբության սրբոցը սեքսուալ կյանքում նրա էրեկցիան է:
Ինչո՞ւ է էրեկցիան երբեմն այդքան քմահաճ: Մարդու սեռական ոլորտի բոլոր դրսևորումները ուղեղն է ղեկավարում` ստեղծում հուզական տրամադրվածություն, հակառակ սեռի նկատմամբ հակում և ապահովում սեռական օրգաններում, օրինակ` առնանդամում, համապատասխան փոփոխություններ: Հենց ուղեղն է հրաման տալիս ողնուղեղի նյարդային կենտրոններին առնանդամի սպունգանման մարմնիկները լցնել արյունով, որի շնորհիվ այն դառնում է պինդ: Այս համակարգը հեռագրական կապ է հիշեցնում:
Գլխավոր հրամանատարական կետից «հրաման» է տրվում, և ասես հաղորդալարերով` նյարդերով, էլեկտրական ազդանշաններ են վազում: Հաղորդալարի վերջում «նստած են հեռագրավար» նյարդերը, որոնքգրգիռները «թարգմանում» են հատուկ նյութերի ազդեցության տակ, որի ժամանակ առնանդամի մկանները մերթ թուլանում են, մերթ պրկվում: Երբ սեռականգրգռվածությունը նվազում է, սպունգանման մարմնիկներում մկանները կծկվում են` դուրս մղելով արյունը, ինչպես ջուրը սպունգից: Այն նյութը, որը մկաններին թուլանալու հրաման է տալիս, կոչվում է ացետիլխոլին:
Հետազոտությունները վկայում են, որ իրեն իմպոտենտ համարող յուրաքանչյուր երրորդ տղամարդ միանգամայն առողջ է, և նրա սեռական խնդիրները հիմնականում հոգեբանական բնույթի են: Նման ձախողումները հաճախ անսպասելի են առաջանում` որպես կյանքում տեղի ունեցած որևէ լուրջ դեպքի հետևանք: Իսկական սեռական անկարողությունը զարգանում է դանդաղ, աստիճանաբար:
Այսպես կոչված` հոգեծին սեռական անկարողության ժամանակ պահպանվում ենգիշերային և առավոտյան էրեկցիաները, ինչպես նաև էրոտիկ նկարներ նայելու համապատասխան ռեակցիան: Եթե սեքսուալ խնդիրներն ունեն օրգանական բնույթ, էրեկցիա չի առաջացնում ոչ պոռնոգրաֆիան, և ոչ առավոտյան տեստոստերոնի մակարդակի բարձրացումը:
Քննարկենք այն դեպքերը, երբ կինը կարող է օգնել ամուսնուն մոռանալ իր թվացյալ անկարողությունը:
Խնդիրը. Սեքսոլոգները նկատել են, որ վերջերս տղամարդիկ սկսել են կասկածել իրենց սեքսուալ կարողությունների վրա այն պատճառով, որ սխալ պատկերացում ունեն կնոջ օրգազմի մասին: Բազմաթիվ պոռնոֆիլմեր նայելով, որտեղ կանայք սեքսուալգագաթնակետի ժամանակ տնքում են, հեծկլտում և «պատն ի վեր բարձրանում», տղամարդը սկսում է նման ռեակցիա սպասել նաև իր զուգընկերուհուց: Սակայն քանի որ օրգազմի նման դրսևորում ոչ բոլորն են ունենում, նա մտածում է, թե ինքը չի կարող բավարարել կնոջը: Եվ ահա սեքսուալ առումով նորմալ տղամարդը սկսում է խուսափել սեքսից կամ, ընդհակառակը, տրվում զանազան մտատանջությունների: Իսկ արդյունքն ավելի ու ավելի ողբալի է, քանի որ միացել է ուղեղը և վերացել ինքնաբուխությունը:
Ելքը. Եթե կինը զգում է, որ անկողնում տղամարդն իրենից սպասում է հույզերի արտասովոր արտահայտություն, նրան պետք է բացատրել, որ ոչ միշտ է ֆիլմերում ներկայացվածը նման իրական կյանքին: Իրականում եթե կինը սեռական հարաբերությունից հետո իրեն թուլացած է զգում, բավականություն ստացած, ուրեմն նա օրգազմ է զգացել, թեկուզև այն չի արտահայտվել տնքոցներով, ճիչերով և մարմնի խելահեղ շարժումներով: Լավ կլինի, որ տղամարդը կենտրոնանա կնոջ զգացողությունների նրբություններին ու փնտրի առավելագույն հաճույք պարգևող դիրքեր ևգործողություններ: Դրա օգուտը կրկնակի կլինի. կինը կապրի նոր զգացումներ, իսկ տղամարդը կշեղվի էրեկցիայի հետ կապված խնդիրներից: Այն զույգերը, որոնք արդենգիտեն, որ կինը կարող է հաճույք ստանալ նաև առանց բուռն օրգազմի, հսկայական թեթևություն են զգում. տղամարդն այլևս չի ընկնում անիմաստ արդյունքի հետևից, իսկ կինը «կրքի ծվեններ» ձևացնելու կարիք չունի:
Խնդիրը. Համարվում է, որ հանդիմանություններով ու փոխադարձ վիրավորանքներով վեճից հետո կինը չի կարող սեքսով զբաղվել, իսկ տղամարդուն հարաբերությունների բուռն պարզաբանումը միայնգրգռում է: Գուցե որոշ դեպքերում դա այդպես է, սակայն ոչ այն դեպքում, երբ կինը թունդ վիճաբանության պահին նսեմացնում է նրա «անկողնային» հնարավորությունները: Երբեմն կինը դավաճանության մեջ կասկածող տղամարդուն ցավագին «խայթելու» համար կարող է հարցնել.«Դու այդ ո՞նց ես բավարարում սիրուհուդ, եթե ինձ հետ քեզ ոչինչ չի հաջողվում», կամ բարկացած նետել`«Քեզնից ոչ մի օգուտ չկա...», կամ, ցանկանալով զուգընկերոջն ավելի բորբոքել, ասում է.«Դու քո տվյալներով ո՞ւմ ես պետք»: Այս բոլորից հետո տղամարդը հազիվ թե ոգեշնչվի: Նա ավելի շուտ կսկսի կասկածել իր հնարավորություններին և աստիճանաբար համոզվել, որ իմպոտենտ է դարձել:
Ելքը. Որքան էլ կինը նեղացած լինի տղամարդուց, եթե պատրաստվում է նրա հետ հետագայում ապրել, երբեք նրա ամենախոցելի տեղին չպետք է հարվածի, իսկ եթե նման սխալ էգործել, պետք է ամեն ինչ անի վիճակը շտկելու համար` ասի ամենաքնքուշ բառերը, հասկացնի, որ իր համար նա ամենա-ամենան է...
Խնդիրը. Ձեր «կոնֆետային-ծաղկեփնջային» շրջանը ավարտվում է, դուք պատրաստվում եք ամուսնանալ և հասկանում եք, որ շուտով կհայտնվեք անկողնում: Եվ ահա ննջարանի աղոտ լույս, մեղմ երաժշտություն,գրկախառնություններ ու... վերջ:
Նման բան հաճախ է լինում. տղամարդն այնքան ուժեղ է ցանկանում կնոջը, այնպես է կենտրոնանում նրան նվաճելու մտքի վրա, որ դա խանգարում է նրան ցանկությունն իրականացնելու, և խուճապի մեջ հայտնվելով` սկսում է մտածել, որ ինքն իմպոտենտ է:
Ելքը. Փորձեք թույլ չտալ նրան, որ անկողնուց վեր կենա: Որևէ բան ասեք, օրինակ`«Ես մի քիչ հոգնել եմ, վատ եմ զգում, արի հետաձգենք»: Հեռուստացույցը միացրեք, լուսանկարներ նայեք: Եթե տղամարդը նույնիսկ հասկանա ձեր խորամանկությունը, դրանից ոչ մի վատ բան չի լինի: Երբ նա հասկանա, որ «բարձունքում» լինելը կենաց ու մահու խնդիր չէ, ամեն ինչ շատ ավելի լավ կստացվի:
Սեքսոլոգները սեռական անկարողությունը բուժելու այսպիսի մի ձև ունեն. բժիշկը մեկ ամսով արգելում է կենակցումը, սակայն թույլ է տալիս անել ամեն ինչ, բացի սեքսից`գրկախառնվել, միմյանց փաղաքշել, համբուրվել... Որպես կանոն` մեկ շաբաթ անց էրեկցիայի հետ կապված բոլոր խնդիրները վերանում են:
Խնդիրը. Կինը նկատում է, որ տղամարդն ավելի ու ավելի քիչ է իրեն ցանկանում: Ի՞նչ է պատահել: Նման դեպքում ավելի ճիշտն այն է, որ կինն իր վրա ուշադրություն դարձնի: Գուցեգիրացել է, դադարել էգեղեցկության սրահ հաճախել, տանը շրջում է հնամաշ շապիկով: Մի մոռացեք, որ տղամարդը սիրում է աչքերով, և հոգնած կոպերից կոսմետիկայի ծուռումուռ հետքերը կամ անլվա, խունացած մազերը նրան վանելու «ամենաարդյունավետ» միջոցներն են:
Ելքը. Հայելու մեջ քննադատորեն նայեք ինքներդ ձեզ: Հիշեք, թե ինչպես էիք ձեզ հետևում, ինչպես էիք հագնվում, երբ ցանկանում էիք նրան նվաճել: Նայեք այն լուսանկարները, որտեղ միասին եք ձեր հարաբերությունների սկզբնական փուլում: Ձեզ լրիվ բերեք «մարտական պատրաստվածության» և այլևս նման սխալներ թույլ մի տվեք:
Խնդիրը. Դուք արդեն երկար տարիներ շաբաթվա նույն օրը, նույն ժամին զբաղվում եք սեքսով,գիտեք, թե ամուսինը նախ` որտեղն է համբուրում, իսկ հետո` որտեղը շոյում: Դուք էլ նրան պատասխանում եք «անգիր արած» նույն շարժումներով: Ըստ էության, երկուսիդ էլ ձանձրացրել է «ամուսնական պարտքի կատարումը»՝ առանց առանձնակի հույզերի, առանց ինչ-որ անակնկալների, բայց կարծում եք, որ դա ամուսնուն անհրաժեշտ է, իսկ նա էլ մտածում է, որ սեքսը ձեզ է անհրաժեշտ: Ու եթե ինտիմ հարաբերությունները ձեր կյանքից անհետանում են, սկզբից դուք երկուսդ էլ թեթևություն եք զգում: Բայց ահա ամուսինը փորձում է սեքսով զբաղվել, ու... ոչինչ չի ստացվում: Դուք երկուսդ էլ անհանգստացած եք.«Սա ի՞նչ է նշանակում»:
Ելքը. Ձանձրալի, միապաղաղ սեքսը հանգեցնում է ցանկության մարելուն: Իրավիճակը կրիտիկական աստիճանի մի հասցրեք: Ոչինչ այնպես չիգրգռում, ինչպես անկանխատեսելին, ինքնաբուխությունը: Փոխեք մթնոլորտը, որում զբաղվում եք սեքսով` լուսավորությունը, հագեք էրոտիկ ներքնազգեստ, երբեք մի հայտնվեք զուգընկերոջ առաջ ամեն կողմից ցցված վարսակալներով: Փոխեքգործողության վայրը (ոչ թե ննջարանը, այլ, օրինակ` հյուրասենյակիգորգը), ժամանակը, դիրքերը: Թող լինի և հապճեպ, և դանդաղընթաց սեքս:
Խնդիրը. Էրեկցիայի խանգարում կարող է առաջանալ երկարատև հոգնածության, խրոնիկական անքնության, հոգեբանական ուժեղ սթրեսի, աշխատանքային խնդիրների պատճառով: Սեքսոլոգների կարծիքով`«մենեջերի համախտանիշի» ժամանակ սեքսուալությունն առաջինն է տուժում և վերջինը վերականգնվում: Սկզբում դրանք էրեկցիայի հետ կապված փոքր խնդիրներ են, քանի որ ուղեղը կենտրոնանում է ամեն ինչի վրա, բայց` ոչ սեքսի: Այնուհետև ավելի ու ավելի է դժվարանում սեռական ակտին պատրաստվածության հասնելը: Իսկ եթե տղամարդը վեց ամսից ավելի սեքսով չի զբաղվում, օրգանիզմն անցնում է «սպասման ռեժիմի» որին այդ վիճակից դուրս բերելը բավական դժվար է:
Ելքը. Աշխատավայրում նման ծանրաբեռնվածության դեպքում ամուսինները հաճախ որոշում են առանձին քնել: Երբեք մի համաձայնվեք դրան: Եթե տղամարդն ու կինըգեշերները քնում են նույն անկողնում, սեքսը տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք դա չեն պլանավորել: Այո, ձեր ամուսինը հոգնում է, նա սեքսի համար ժամանակ չունի, բայց թեթև և հանգստացնող մերսումից նա հավանաբար չի հրաժարվի: Իսկ մնացյալն արդեն տեխնիկայիգործ է: Կինը կարող է ասել.«Ես հասկանում եմ, որ դու շատ ես հոգնում: Դու դեմ չե՞ս լինի, եթե ես ինքս քեզ օգնեմ»: Սկսեք ինքներդ ձեզ շոյել: Նա, ամենայն հավանականությամբ, կմիանա ձեզ:
Խնդիրը. «Նավաստու համախտանիշ»-ով տառապում են այն տղամարդիկ, որոնց աշխատանքը կապված է տնից երկարատև բացակայության հետ: Եթե տղամարդը կնոջը հավատարիմ է մնացել, նրա օրգանիզմն արգելակել է սեռական հորմոնների արտադրությունը: Սրանով պայմանավորված` տուն վերադառնալիս տղամարդը կարող է էրեկցիայի հետ կապված խնդիրներ ունենալ:
Ելքը. Եթե հնարավորություն ունեք զանգահարել տղամարդուն, օգտվեք այդ հնարավորությունից: Ասեք, թե ինչպես եք հոգով ու մարմնով տխրում առանց նրա: Կարող եք «հեռախոսային սեքսի» թեթև սեանս անցկացնել: Ձեր ձայնի հետ կապված հաճելի զգացողությունները կարձանագրվեն նրա ենթագիտակցության մեջ և կվերակենդանանան, երբ դուք հայտնվեք կողքին:
Խնդիրը. Կինը մանրամասնորեն պատմում է զուգընկերոջը, թե ինչ դժվարությամբ է ծննդաբերել, դաշտանի հետ կապված ինչ խնդիրներ է ունեցել, ինչ պարույր է դրված նրա արգանդում: Նա զգուշացնում է տղամարդուն, որ վերջինս շատ զգույշ լինի, որովհետև ինքը հակաբեղմնավորիչներ չի ընդունում (կարող էգիրանալ), ծննդաբերել չի ցանկանում, արհեստական վիժումները վտանգավոր են, իսկ հետո զարմանում է, թե ինչու է տղամարդը իրենից խուսափում: Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչների ահավոր վախեցնում է այն ամենը, ինչը կապված է կնոջ սեքսուալ առողջության հետ: Առաջանում է կնոջը ցավ պատճառելու վախ. տղամարդը սպանում է նրա հետ սեքսով զբաղվելու ցանկությունը, իսկ ոմանք պարզապես վախենում են, որ այդ պարույրը հանկարծ չվնասի իր առնական «արժանապատվությունը»:
Ելքը. Տղամարդուն պետք չէ հաղորդակից դարձնել ֆիզիոլոգիական բոլոր մանրամասնություններին: Դրա համարգոյություն ունի բժիշկ-սեքսոլոգ: Ընդհակառակը, աշխատեք ընդգծել, որ տղամարդն ու կինը ստեղծված են միմյանց համար և սեքսը երկու կողմի համար էլ օգտակար է:
(շարունակելի)
Կարդացեք նաև
Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...
Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն